|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացառել է ռուսական ագրեսիայի դեպքում Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին Բայդենը լրագրողներին ասել է դեկտեմբերի 8-ին. նշում է CNN-ը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ ամերիկացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու որոշում «սեղանին չկա»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «բարոյական և իրավական պարտավորություն ունի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդեպ»՝ կոլեկտիվ պաշտպանության մասին 5-րդ հոդվածով, սակայն այդ պարտավորությունը չի տարածվում Ուկրաինայի վրա։
Հիշեցնենք, որ Պուտին-Բայդեն հանդիպումից հետո Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ գոհ է նախագահների հանդիպման արդյունքներից: