|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանում դեկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 410 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341 468:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 7728 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1464 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 17 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9192-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 408 է, ընդհանուր առողջացածներինը՝ 322814, փաստացի բուժվողներինը՝ 9462: Մեկ օրում արվել է 8485 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 419 770 թեստավորում: