Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ընտրություններից հետո, սոցիալական ցանցերում քննարկում-վերլուծությունների իրական բում է: Հասարակ քաղաքացիներից մինչեւ քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ բաղդատում են հաղթողներին ու պարտվողներին: 38 համայնքից 36-ում ընտրությունը համամասնական՝ կուսակցական ընտրակարգով է անցկացվել, երկուսում՝ հին՝ մեծամասնականով: Ըստ ՏԻՄ օրենքի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունները տարածվում են 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների վրա:
Ոչ թե անձնակենտրոն, այլ հանուն գաղափարի ընտրություններ ունենալու համար էին Ընտրական օրենսգրքի ջատագովներն ու մասնագետները գրում, ջնջնում, փոփոխում կարգերն ու կանոնները, բայց, ինչպես ասում են, ուզում էին ավելի լավ, ստացվեց, ինչպես միշտ: Թե՛ դեկտեմբերի 5-ին, թե՛ հոկտեմբերի 17-ին ու նոյեմբերի 14-ին ՏԻՄ-երում հաղթել են ոչ թե կուսակցությունները կամ դաշինքները, այլ կոնկրետ անձինք: Քաղաքացին ինչպես նախկին բոլոր ընտրությունների ժամանակ, այնպես էլ այժմ ոչ թե լավագույն գաղափարը կամ ծրագիրը, այլ իր ընկերոջը, բարեկամին կամ պարզապես ծանոթին է ընտրել: Իհարկե, գաղափարական ընտրություն անողներ էլ կան, բայց նրանք, որպես կանոն, բավականին նվազ տոկոս են կազմում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում