կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-06 17:34
Քաղաքական

167 օրվա ընթացքում ՔՊ-ի վարկանիշի 50% անկմանը ծանո՞թ ես. Ա. Գրիգորյանը՝ Վ. Ալեքսանյանին

167 օրվա ընթացքում ՔՊ-ի վարկանիշի 50% անկմանը ծանո՞թ ես. Ա. Գրիգորյանը՝ Վ. Ալեքսանյանին
ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ նշելով հետևյալը.

Vahagn Aleksanyanին ասեք այսպիս վիճակագրություն նույնպես կա: Երբ վերջնական արդյունքները լինեն, ամբողջական ցուցանիշները կհրապարակվեն: Դժվար թե պատկերն ավելի լավը դառնա: Կներառվեն նաև այն մարզերը, որտեղ ընտրությունները եղել են դեկտեմբերի 5-ից առաջ, Սյունքի, Շիրակ, Տավուշ:
Իմիջայլոց, լավ կլինի որ ՔՊ-ն և մասնավորապես սույն անձը, սեփական նախաձեռնությամբ հաշվարկի, թե քանի՞ տոկոս է կազմում իրենց քվեները ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թվաքանակի հաշվարկով: Արդյո՞ք ներկայացնում են ՀՀ հասարակությանը թե՞ ոչ:
Հիշեցնեմ. ԱԺ ընտրություններին այդ տոկոսը կազմում էր 26.54%: