կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-16 18:17
Հասարակություն

Եթե սա չարվեց, Սյունիքին ու հայկական պետականության անկմանը մնալու են հաշված շաբաթներ․ Վարուժան Գեղամյան

Եթե սա չարվեց, Սյունիքին ու հայկական պետականության անկմանը մնալու են հաշված շաբաթներ․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան ալիքում գրում է․

«Քանի կա կապիտուլիանտն ու իր դավաճանական թիմը, մենք անդադար կորցնելու ենք։

Բոլորս, անխտիր բոլորս կորցնելու ենք։

Երկու օր առաջ էլ եմ նշել, հիմա էլ պնդեմ. բոլոր կարծիքի առաջնորդները, ովքեր հազարավոր հետևորդներ ունեն, ունեն հանրային հեղինակություն, պարտավոր են լուռ չմնալ, այլ արձագանքել մեր հայրենիքի իրական նվաճմանը, վճռական պահանջել ու ձգտել այս դավաճանական իշխանության հեռացմանը։ Նույնը պետք է անեն բոլոր քաղաքական ուժերը, որոնք իրենց ընդդիմադիր են հռչակել՝ առանց որևէ հապաղման։

Եթե սա չարվեց, Սյունիքին ու հայկական պետականության անկմանը մնալու են հաշված շաբաթներ։