կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-05 15:19
Տնտեսական

ՀՅԴ խմբակցության հետ քննարկվել է 2022թ. բյուջեի նախագիծը

ՀՅԴ խմբակցության հետ քննարկվել է 2022թ. բյուջեի նախագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շարունակվում են 2022թ. բյուջեի նախագծի քննարկումները: Դեկտեմբերի 4-ին գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը քննարկվել է ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության հետ: Քննարկմանը ներկա էին խմբակցության անդամները, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը և ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշել է, որ բյուջեն պետք է արտացոլի ներկա իրավիճակը, երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները և զարգացումն ըստ ոլորտների: «Բյուջետային ուղերձում դա չի երևում: Հետպատերազմյան իրավիճակում երեք հիմնական մարտահրավերներ են առկա՝ անվտանգություն, կարգավիճակի հարց, հումանիտար աղետ: Բյուջեում միայն երրորդ բաղադրիչն է արտացոլվել»,- ասել է խմբակցության ղեկավարը՝ մտահոգություն հայտնելով, որ նպատակային ծրագրում կորոնավիրուսի մասին խոսք չկա, տպավորություն է, որ այն նախորդ տարվա ծրագրի պարզ կրկնօրինակում է:

ՀՅԴ խմբակցության անդամները երկու տասնյակից ավելի հարցեր են ուղղել, որոնք հիմնականում վերաբերում էին բյուջեի միջոցներն ավելի արդունավետ ու թափանցիկ օգտագործելուն, այն հնարավորինս հետպատերազմյան իրողություններին մոտեցնելուն:

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշել է, որ բյուջեի նախագծի վրա դեռևս աշխատելու են՝ հաշվի առնելով հնչած դիտարկումներն ու առաջարկները: