Շիրակի մարզի խոշորացված 4 համայնքներում՝ Ամասիա, Աշոցք, Արթիկ և Ախուրյան, դեկտեմբերի 5-ին կանցկացվեն համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ:Արթիկում ավագանու 27 տեղի համար պայքարելու է 218 թեկնածու: Արթիկին կմիանա 23 գյուղ՝ կազմելով 24 բնակավայր ունեցող համայնք՝ Արթիկ կենտրոնով: Արթիկում ընտրապայքարին մասնակցւմ են 5 կուսակցություն և 1 դաշինք. «Ազատական» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, «Միասնական Արթիկ» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Կզարմանաք, բայց գործող իշխանության կողմից առաջադրված թեկնածուների մի զգալի մասը բացարձակապես հաղթանակի քաղց չունի։ Նրանց համար սա պատերազմ չէ, այլ պարզապես առաքելություն։
Առաջիկա ընտրություններում ազգային դիրքորոշում ունեցող քաղաքացիները միայն մեկ խելամիտ ընտրություն ունեն ՝ պաշտպանել Հայ Յեղափոխական Դաշնակցության կուսակցության ցուցակը եւ թեկնածուներին:
Ահա թե ինչու՝
- Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ունի գաղափարական և ծրագրային սկզբունքներ
- Հայ Յեղափոխական Դաշնակցության քաղաքական դիրքորոշումը հետեւողական է եւ սկզբունքային
- Հայ Յեղափոխական Դաշնակցության համար բարձրագույն արժեք են մարդը, նրա արժանապատվությունն ու իրավունքները
- Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մեր օրերի ամենաուժեղ ազգային կուսակցությունն է
- Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեմ է սոցիալական շերտավորմանը
- Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ունի ապագայի իր տեսլականը
-Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ունի բոլոր հնարավորությունները ՝ հաղթելու դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում և ուժեղ խմբակցություն ձևավորելու համար ։ Դրա համար էլ պետք է պայքարել ։ Հազարավոր մարդիկ, որոնց ձայնը երկար տարիներ չի լսվում, կստանան իրենց քաղաքական ներկայացուցչությունը իշխանության մեջ ։ Ամենակարեւորն այն է, որ մենք պայքարելու ենք համայնքում հիմնական ու իրական իշխանության համար։
Մեր նպատակն է կառուցել հզոր և բարգավաճող համայնք: Քաղաքացին Դաշնակցությանը տված իր քվեով երաշխավորելու է լայնածավալ բարեփոխումներն ու համայնքի առաջընթացը:
Սիրելի հայրենակից,
վստահելով Հայ Յեղափոխական Դաշնակցությանը՝ դու քվեարկում ես կայուն զարգացման, համերաշխ հասարակության, հզոր համայնքի օգտին:
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ