|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ապրիլի 23-ին 19։15-ին Հանրապետության հրապարակից մեկնարկում է ավանդական ջահերով երթը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
«20-րդ դարի ամենամեծ ոճրագործությունից 109 տարի անց մեր թշնամիների ծրագրում ոչինչ չի փոխվել։
Այս օրերին էլ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իրականացնել նույն ցեղասպան քաղաքականությունը։
Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր հայ մարդ, ում համար թանկ է Հայրենիքը, ով պատրաստ է պայքարել հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն մեր ազգային արժանապատվության:
Այս երթը խորհրդանշական է։ Այն պետք է դառնա մեր միասնականության, վերածննդի ու հաղթանակի սկիզբը։
ԵՎ ուրեմն ` ապրիլի 23֊ին ` 19։15-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում»,- գրել է նա։