| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վերջերս մեծ աղմուկ էր բարձրացել այն տեղեկատվությունը, թե հայաստանցիներն առաջին տեղում են Google-ում porno բառի որոնման հաճախությամբ: Հայաստանին հաջորդում են Թուրքիան, Վրաստանը, Ռուսաստանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ վերը նշված երկրները սեքսուալ մշակույթի տեսանկյունից խիստ տարբեր են, եւ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է կատարվել այդ հետազոտությունը:
Սակայն եթե իրականում այդ ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում էլ չէ, փաստ է, որ տեղացիները ակնհայտորեն շատ են օգտվում ինտերնետից` նման բովանդակության տեղեկություններ գտնելու համար: Ո՞րն է պատճառը:
«Պատճառներից մեկը թերեւս այն է, որ մեր երկրում սեքսուալ առողջության վերաբերյալ քննարկումները այնքան էլ պատշաճ մակարդակով չեն արվում»,- նշեց Վ. Շահրամանյանը` հավելելով, որ հիմնականում հենց ինֆորմացիոն քաղցն է ստիպում մարդկանց իրենց հուզող հարցերի պատասխանը գտնել ինտերնետում, որը, սակայն, լի է ապատեղեկատվությամբ:
Սեքսապաթոլոգի խոսքերով` մասնագիտական փորձը ցույց է տալիս, որ երիտասարդների եւ հատկապես դեռահասների համար սեռական առողջության ու կյանքի մասին տեղեկության աղբյուրներն են հիմնականում փողոցը, ինտերնետը եւ ընկերական միջավայրը: Խիստ հազվադեպ է լինում, երբ երիտասարդները մասնագիտական գրականություն են կարդում: