Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրակլի Ղարիբաշվիլին մինչև տարեվերջ կլքի Վրաստանի վարչապետի պաշտոնը. հայտնում է Formula հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ղարիբաշվիլին դեկտեմբերին կհայտարարի հրաժարականի մասին, և նրա՝ հրաժեշտի խոսքն արդեն գրված է։ Formula-ի համաձայն՝ պաշտոնյան իր ուղերձում կհայտարարի, որ կառավարության ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտված է, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ձերբակալվել է, և երկրին այլևս ապակայունացում չի սպառնում։
Լրագրողները կարծում են, որ դատական նիստի արձանագրությունների վերջին արտահոսքը, որտեղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին խոսում է ֆինանսատնտեսական ոլորտում Ղարիբաշվիլիի ոչ կոմպետենտության մասին, պատահական չէր։ Նույն տեսանյութում, որպես միլիարդատիրոջ քարտուղար, նշվում է Վրաստանի ներկայիս վարչապետը։
Հաստատելով իրենց վարկածը՝ պատմության հեղինակները հիշեցնում են նաև, որ դեկտեմբերին կայանալիք Ժողովրդավարության գագաթնաժողովում Վրաստանը կներկայացնի ոչ թե վարչապետը, այլ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»։
Ինքը՝ Ղարիբաշվիլին, հրաժարվել է մեկնաբանել իր մոտալուտ հեռանալու մասին լուրերը: Նա չի պատասխանել նաեւ Իվանիշվիլիի հայտարարություններին վերաբերող հարցերին։ Վրաստանի խորհրդարանի որոշ պատգամավորներ իշխող կուսակցությունից սուտ են անվանել վարչապետի հրաժարականի մասին լուրերը, իսկ մյուսներն ասել են, որ նման տեղեկություններ չունեն։
Formula-ի համաձայն՝ Ղարիբաշվիլիին փոխարինելու համար ընտրվել է երկու թեկնածու։ Նրանցից մեկը տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների 44-ամյա նախարար Իրակլի Կարսելաձեն է, ով, ինչպես կաբինետի մի քանի անդամներ, եղել է Իվանիշվիլիի Kartu ընկերության նախկին աշխատակիցը։ Վրաստանի վարչապետի պաշտոնը, ըստ պատմության հեղինակների, կարող է զբաղեցնել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան, ով արևմտամետ քաղաքական գործչի կերպար է վաստակել։