կարևոր
5137 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-04-25 17:53
Աշխարհ

«Ես դա տեղին չհամարեցի». ինչո՞ւ Ղարիբաշվիլին իր հրաժեշտի խոսքում չի հիշատակել Իրակլի Կոբախիձեին

«Ես դա տեղին չհամարեցի». ինչո՞ւ Ղարիբաշվիլին իր հրաժեշտի խոսքում չի հիշատակել Իրակլի Կոբախիձեին

Այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ հեռանում է կուսակցությունից և քաղաքականությունից, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Իրակլի Կոբախիձեն արժանի չեղավ որևէ հիշատակման։ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ «տեղին» չի համարում ճեպազրույցի ժամանակ Բիձինա Իվանիշվիլիից բացի անձամբ շնորհակալություն հայտնել որևէ մեկին։

Նա իր 8 րոպեանոց ելույթում 7 անգամ շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին։

«Սովորական շահարկումներ են, մեր թիմում լիդերները չափազանց շատ են, ես իմ հայտարարության մեջ տեղին չեմ համարել թվարկել բոլոր այն ղեկավարներին, ովքեր մեր թիմի պատվավոր ղեկավարներն ու ընկերներն են։ Ուզում եմ ձեզ ևս մեկ անգամ կոչ անել չփնտրել որևէ շահարկում: Դրա համար ոչ մի հիմք չկա»,- ասաց նա։

Իրակլի Ղարիբաշվիլիին նաև հարցրել են, թե արդյոք նա և Կոբախիձեն համակարծիք են բոլոր հարցերի շուրջ և ունե՞ն որևէ անհամատեղելիություն.

«Ինչի՞ եք ինձ հարցնում, ի՞նչ է նշանակում համակարծիք լինել ամեն ինչի հետ, ես մինչ այժմ կուսակցության նախագահն էի, և մենք, այսպես ասած, տրված էինք գործին: Իրակլի Կոբախիձեն վարչապետն է, կառավարության ղեկավարը։ Նա ունի իր տեսլականը, և ևս մեկ անգամ կկրկնեմ, որ բոլորին անկեղծորեն հաջողություն եմ մաղթում»,- ասում է նա։

Լրատվամիջոցները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք նա կբացառի քաղաքականություն վերադառնալը։

«Իմ հիմնական շարժառիթը քաղաքականությունից հեռանալն է, ընտանիքիս ավելի շատ ժամանակ տրամադրելն է, իսկ մնացածը կյանքը ցույց կտա... Ես հիմա քաղաքականության մեջ չեմ մնում, ես մնում եմ մեր երկրի հավատարիմ զինվորը։ Ես Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցն եմ և Բիձինա Իվանիշվիլիի թիմի հավատարիմ համախոհն եմ, զինվորը։ Այսօր որոշել եմ հեռանալ քաղաքականությունից. Իհարկե, նախապես ոչինչ ասել չեմ կարող, թե արդյոք կվերադառնամ քաղաքականություն։ Հնարավոր է՝ ստիպված լինեմ, հնարավոր է չլինեմ։ Նախապես դրա մասին չմտածենք։ Եկեք սպասենք, հետևենք կյանքին: Բոլորին հաջողություն եմ մաղթում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

 

Աղբյուրը՝ sknews.ge