կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-29 11:20
Առանց Կատեգորիա

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 189, մահվան՝ 22 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 189, մահվան՝ 22 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 189 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 338 120-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7535 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Նոյեմբերի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1440 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 22 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8975-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1072 է, ընդհանուր առողջացածներինը՝ 316 198, փաստացի բուժվողներինը՝ 12 947: Մեկ օրում արվել է 4172 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 360 218 թեստավորում: