կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-26 20:24
Հասարակություն

Տենց չի եղել, որ ես հրաժարվել եմ ՀՀ դրոշի ներքո հանդես գալուց, ուղղակի ստացվել է. Լեւոն Արոնյան

Տենց չի, որ ես հրաժարվել եմ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց,  ուղղակի այդպես ա ստացվել: Ոչ մեկից դժգոհ չեմ, բայց եթե ես պիտի ծառայեմ իմ ազգին, պիտի գնամ այն քայլերին, որոնցով կկարողանամ ծառայել: Մնացած ամեն բան արդեն խոսել ու անցել ենք: Ես նվիրված եմ, իմ մտքերն ու խոսքերը պարզ են, հպարտ քայլում եմ ու անում իմ աշխատանքը. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

Հիշեցնենք՝ Լևոն Արոնյանը ոչ վաղ անցյալում հայտնել էր, որ մեկնում է ԱՄՆ եւ այլեւս հանդես չի գալու Հայաստանի դրոշի ներքո:

Հարցին՝ ինչու՞ չի ցանկանում ապրել Հայաստանում, ո՞րն է պատճառը, որ հեռացել է իր երկրից, շախմատիստը շեշտեց՝ Հայաստանում չի կարող ապրել, եթե ուզում է շախմատային պոտենցիալը հասցնել մաքսիմումի:

«Որովհետեւ այնտեղ է պայմանները եւ վերաբերմունքը: Իհարկե, մեր ազգը շատ է սիրում շախմատ, բայց այնպես է ստացվել, որ մեր իշխանություններն այլ ճանապարհ են տեսնում: Դու չես կարող քոնը պնդել ու ասել՝ չէ, սա է ճիշտը»,-ընդգծեց նա:

Լիանա Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում.