կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-24 15:11
Քաղաքական

Փաշինյանական համակարգի գլխավոր սպառնալիքը ճշմարտությունն է

Փաշինյանական համակարգի գլխավոր սպառնալիքը ճշմարտությունն է
ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«Ես խորապես համոզված եմ, որ իշխանությունները երբեք չպետք է ստեն որևէ մեկին. իշխանությունները պետք է լինեն բացարձակ ճշմարտացի։ Իրականում իշխանությունը մշտապես ստում է ՝ և իր ընտրողներին, և միջազգային գործընկերներին, և նույնիսկ ինքն իրեն է ստում։
 
Մեր պետական մարմիններն ապրում են ինչ-որ առանձնահատուկ կյանքով, որը հազվադեպ ու կարճ ժամանակով հատվում է բնակչության մնացած մասի կյանքին։ Պետական մարմինները կարծես թե պետք է աշխույժ հետաքրքրվեն, հետևեն և ուսումնասիրեն իրենց երկրի քաղաքացիների կյանքն ու կարիքները, արձագանքեն նրանց խնդրանքներին ու բողոքներին, բայց իրենց «հեղափոխական» հռչակած կլանի ներկայացուցիչները շարունակում են ապրել ինչ-որ զուգահեռ կյանքում։ Նրանք բոլորովին թքած ունեն այն ամենի վրա, ինչ կատարվում է հասարակ ժողովրդի և պետության հետ։
 
Սա ոչ մի լավ բանի չի հանգեցնում, և երկրում տիրող բոլոր ճգնաժամային երեւույթները նույնպես անամոթ, անզուսպ պաշտոնական ստի արդյունք են։
 
Փաշինյանական համակարգի գլխավոր սպառնալիքը ճշմարտությունն է։ Հասարակության հրաժարումը ստի հետ համակերպվելուց անմիջապես կկործանի գործող ռեժիմը։ Ուստի ՔՊ-ական վարչախումբը կատաղի պայքարելու է իր իշխանությունը պահելու համար, իսկ մենք պետք է պայքարենք հանուն ճշմարտության, ազատության և անվտանգ երկիր ունենալու համար։
 
Ակնհայտ է, որ կանխամտածված պետական սուտը չկանգնեցնելով ՝ չի կարելի երկրում ազատ ու անվտանգ կյանք հաստատել, ինչ-որ արդյունավետ բարեփոխումներ իրականացնել։
 
Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, կարող ենք և պարտավոր ենք կանխել դա։ Մենք պետք է հաղթահարենք այս իրավիճակը:
Միասին՝ հանուն Հայաստանի Հանրապետության․․․»։