Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի իշխանությունը դեմ է Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ու գոյությանը։ Այդ մասին այսօր հստակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ մեր երկրում պետական ինստիտուտներ պահելու, զարգացնելու նպատակ չի տեսնում և համարում է, որ դա Հայաստանի անվտանգությանը ուղիղ սպառնալիք է և հարված։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է, որ մեր պետության համար «միակ ու գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, որը վաղուց սպասարկում է թշնամու շահերը»։
«Այն, ինչ ասել է Ալեն Սիմոնյանը, իրենց քաղաքականության տրամաբանական շարունակությունն է՝ հայաթափել Արցախը, այն հանձնել թշնամուն, հիմա էլ փորձել ոչնչացնել Արցախի պետականության վերջին մասնիկները»,- նշեց նա։
Եվ այս քաղաքականությունն ամբողջապես իրագործելու համար, ըստ Իշխան Սաղաթելյանի, ՀՀ իշխանությունը շարունակում է մարդկանց վախեցնել Ալիևով։
«Ու այս իրավիճակում շատ կարևոր է, որ նախ պահպանվի Արցախի ժողովրդի սուբյեկտայնությունը, դրա համար էլ անհրաժեշտ է, որ նախագահական ինստիտուտն ու ժողովրդի կողմից ընտրված ԱԺ-ն պահպանվեն։ Եվ հիմա ակնկալում ենք, որ ԱԺ նախագահն ու ԱԺ-ն շատ հստակ ու հասցեական դիրքորոշում հայտնեն»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց նաև, որ իրենք բազմաթիվ հանդիպումներ են ունեցել տարբեր օղակների հետ, իրենց դիրքորոշումը հայտնել ու ասել են՝ «Արցախի սուբյեկտայնույթյան պահպանումն կարևորել ու կարևորում են», դրա համար էլ, հստակ, պետք է պահպանել Արցախի պետական կառույցները։
Նարե Գնունի
Աղբյուր՝ mediahub.am