կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-23 15:31
Տարածաշրջան

Մեր զորքերը Աթենքում կլինեն 5 ժամում. Էրդողանի ներկայացուցիչը սպառնացել է հույներին

Մեր զորքերը Աթենքում կլինեն 5 ժամում. Էրդողանի ներկայացուցիչը սպառնացել է հույներին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ թուրքական զորքերը հինգ ժամվա ընթացքում Աթենքում կլինեն, եթե Հունաստանը հրթիռային հարձակում գործի: Ռազմական նախազգուշացումը հնչել է Արևելյան Միջերկրական ծովում երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին. հայտնում է Turkish Minute-ը:

Անցյալ շաբաթվա վերջին հյուսիսային Չորում քաղաքում տեղի ունեցած «Թուրքիայի դիրքը նոր աշխարհակարգում» համաժողովի ժամանակ մեջբերումներ են արվել ԱԶԿ Կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Մեթին Քյուլյունքից, որը նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վստահելի անձն է։ Ելույթում նա անդրադարձել է անցյալ ամառ Էգեյան ծովում և, ընդհանրապես, Արևելյան Միջերկրական ծովում էներգետիկ իրավունքների շուրջ Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությանը, ինչպես նաև Թուրքիայի վրա Հունաստանի հնարավոր հրթիռային հարձակման մասին լուրերին:

«Ես լսել եմ, որ Հունաստանը հրթիռային հարված կհասցնի Թուրքիային։ Թող անեն ու պատասխան կստանան։ Հինգ ժամից կլինենք Սալոնիկում, Աթենքում։ Հին Թուրքիան այլևս գոյություն չունի»,- ասել է իշխող կուսակցության ներկայացուցիչը՝ չմանրամասնելով, թե երբ են հունական աղբյուրները նշել նման «հրթիռային սպառնալիքների» մասին։