|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ԱՄՆ սենատորներ Մարկո Ռուբիոն և Բոբ Մենենդեսը Կոնգրեսին ներկայացրել են նախագիծ, որով նախատեսվում է հինգերորդ սերնդի Ֆ-35 կործանիչներ վաճառել Հունաստանին։
«Հունաստանին վաճառել Ֆ-35 ռազմական ինքնաթիռները, այդ թվում՝ այն, որոնք չեն փոխանցվել Թուրքիային Ս-400-ների պատճառով»,– ասվում է նախագծում։
Բացի դրանից՝ ԱՄՆ-ից պահանջվում է Արևելյան Միջերկրական ծովում ստեղծել էներգետիկ կենտրոն և միջոցներ հատկացնել Հունաստանին տարեկան ռազմական օգնության համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի համար նախատեսված Ֆ-35 կործանիչները, որոնց արտադրությունում մեծ ներդրում է ունեցել նաև թուրքական պետությունը, չեն փոխանցվել Թուրքիային ռուսական Ս-400-ների գնման պատճառով։