|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իրանի «մոծակների նավատորմը» տեղակայվել է Կասպից ծովի ափին գտնվող հենակետերից մեկում: Այս մասին հայտնում է Военное обозрение թելեգրամյան ալիքը: Հաղորդվում է, որ օբյեկտում կա մինչեւ 4000 արագընթաց նավ՝ ծանր գնդացիրներով:
«Թեհրանը բավականին ընդունակ է դրանք զանգվածաբար կիրառել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակումների ժամանակ հակամարտության «թեժ փուլ» մտնելու դեպքում»,- պնդում է ռեսուրսը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Կասպից ծովի ափին և ջրային տարածքում անցկացվել էին ստորջրյա հարձակման և պաշտպանական խմբերի ադրբեջանա-թուրքական համատեղ վարժանքներ:
Թեհրանը քննադատել է այս վարժանքները, քանի որ, կասպյան երկրների միջև կնքված համաձայնագրով, որևէ օտար՝ ոչ կասպյան պետություն, չի կարող զորավարժություններ իրականացնել այդ ծովում: