կարևոր
2719 դիտում, 1 օր առաջ - 2025-06-05 18:01
Աշխարհ

ՆԱՏՕ-ն «Հյուսիս-Հարավ» երթուղում և պրագմատիկ գործընկերները Կասպից ծովի ափերին

ՆԱՏՕ-ն «Հյուսիս-Հարավ» երթուղում և պրագմատիկ գործընկերները Կասպից ծովի ափերին
Ադրբեջանի զինված ուժերը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համատեղ վարժանք են անցկացրել «Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի» շրջանակներում: Այդ մասին հայտնել է Բաքվի Report գործակալությունը՝ հղում անելով երկրի ռազմական գերատեսչությանը: Վերապատրաստման թեման գործողությունների պլանավորման գործընթացն է: Արեւմտյան զինծառայողների մասնակցությամբ միջոցառումն անցկացվել է Ադրբեջանում: «Պաշտպանական ազգային համալսարանի ռազմախաղերի կենտրոնում անցկացվող դասընթացի ընթացքում կազմակերպվում են Այլանսում գործողությունների պլանավորման եւ կառավարման տեսական եւ գործնական պարապմունքներ, ինչպես նաեւ այլ թեմաներով»:

Մինչ այդ Ալիեւը հայտարարել էր՝ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին Եվրոպական միության դիտորդների անվան տակ ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք: Մինչդեռ, ավելի նույն քաղաքական գործիչը վաղ հայտարարել էր, դիտորդներ ուղարկելու հարցը Բաքվի հետ համաձայնեցվել էր 2022 թ-ին:

Իշխանամետ քարոզչության խոսափողներից մեկը՝ Caliber.az,  վկայակոչելով պաշտպանութայն նախարարությունը, հայտնել է՝ ադրբեջանական բանակի զինծառայողները միաժամանակ Բուլղարիայում մասնակցել են ՆԱՏՕ-ի Resolute Force-2025 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժություններին: Դրանք կազմակերպվել են Ռակովսկու անվան ռազմական ակադեմիայում: Ադրբեջանը դրանցում ներկայացված էր պաշտպանության ազգային համալսարնին կից ռազմական կառավարման ինստիտուտի մի խումբ սպաների կողմից: Resolute Force-2025-ին մասնակցել են նաեւ Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Պորտալը նշել է՝ ԱՀ ԶՈՒ սպաները հաջողությամբ հաղթահարել են զորավարությունների ժամանակ դրված բոլոր խնդիրները:

Արեւմտյան դաշինքի հետ ռազմական կապերը Բաքուն զարգացնում է վաղուց: Դեռեւս 2021 թ-ին Ադրբեջանը Վրաստանում մասնակցել է Agile Spirit 2021 կոչվող զորավարժությանը՝ ՆԱՏՕ-ի երկրների, ինչպես նաեւ Ուկրաինայի զինվորականների մասնակցությամբ: Զորավարժություններն անցկացվել են Վազիանի ուսումնական զորավարժարանում, համանուն ռազմական օդանավակայանի բազայի վրա, Օրֆոլո ուսումնական զորավարժարանում, Սենակի ավիաբազայում, ինչպես նաեւ Էկի եւ Սորտի դաշտային ճամբարներում: Նշվում էր՝ դրանք իրականացվում են ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի միջեւ «օպերատիվ համատեղելիությունը» բարձրացնելու եւ «տարածաշրջանային համագործակցությունն անվտանգության ոլորտում» ամրապնդելու նպատակով:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այն ժամանակ Բաքվի մասնակցությունն այդ զորավարժություններին, հանգիստ հայտարարել էր․ «Ադրբեջանն ինքնիշխան պետություն է: Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, դրանք գործընկերային հարաբերություններ են»: Ընդ որում, նա նշել է՝ Բաքվի մասնակցությունը Վրաստանում անցկացվող զորավարժություններին ավելորդ հաստատում է այն բանի, որ ՆԱՏՕ-ն իր ռազմական ենթակառուցվածքն ունի ռուսական սահմանների շուրջ:«Դա, իհարկե, – հավելել է այն ժամանակ Պեսկովը, - մեր կողմից շատ ուշադիր հետեւելու առարկա է, եւ ամենակարեւորը, դա մեզ պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել մեր անվտանգությունն ապահովելու համար»: Նրա խոսքով՝ Մոսկվայի համար կարեւոր է, որ նման զորավարժությունների սցենարները չենթարկեն «քողարկված գործողություններ Ռուսաստանի նկատմամբ»: «Այնուամենայնիվ, զորավարժությունների սցենարները տեղադրվում են ՆԱՏՕ-ում, իսկ դԱյլանսը չի թաքցնում, ով է գլխավոր հակառակորդը:

Սակայն այսօր աշխարհում արդեն բոլորովին այլ իրավիճակ է, այսօր ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինայի զինված ուժերի զինյալների ձեռքով փաստացի կռվում են Ռուսաստանի դեմ, ուստի ռազմական ոլորտում այդ պետությունների հետ համագործակցության ակտիվացումը չի կարող նման չլինել Ռուսաստանի հանդեպ ակնհայտ ոչ բարեկամական ակցիայի: Եվ արդեն ոչ թե «քողարկված գործողություններ», այլ բաց մարտահրավեր մեր երկրին։

Բաքվի ներկայիս ռազմական խաղերի հետ կապված «Ցարգրադ» գործակալությանը տված հարցազրույցում քաղաքագետ Գենադի Պոդլեսնին հայտարարել է՝ Ադրբեջանը գնալով ավելի քիչ է հիշեցնում Ռուսաստանի դաշնակցին, եւ ավելի ու ավելի շատ նման է Թուրքիայի եւ ՆԱՏՕ – ի արբանյակին: Փորձագետի խոսքով՝ Բաքվի չեզոքության մասին այսօր խոսել պետք չէ: Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը տեղի է ունենում վաղուց եւ հետեւողականորեն: Ադրբեջանական բանակը պատրաստվում է փաստացի Թուրքիայում։ Ադրբեջանցի սպաները, նույնիսկ Ադրբեջանում ռազմական ուսումնարանն ու ակադեմիան ավարտելուց հետո, գնում են սովորելու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական քոլեջներ եւ ակադեմիաներ:

Բաքուն, նշում է Պոդլեսնին, իրեն պրագմատիկ է պահում.Մոսկվայի հետ բարեկամությունը տեւում է միայն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն ուժեղ է: Իսկ ցանկացած բարդության առաջացման դեպքում ցուցադրական սահում է տեղի ունենում Թուրքիայի ուղղությամբ: Վերջին օրինակն Ալիեւի հրաժարումն է Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցելուց, Բաքվում «Ոռւսական տան» փակումը, մտացածին մեղադրանքները Ռուսաստանի հասցեին AZAL ինքնաթիռի հետ ավիավթարի ժամանակ։ Իսկ այս տարվա փետրվարին Ադրբեջանի նախագահը ցուցադրաբար Զելենսկու ռեժիմին տրամադրեց մեկ միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։ Եվ Օրերս Ալիեւը հաստատեց՝ շարունակելու է այդ մատակարարումները: «Սա շատ ագրեսիվ քաղաքականություն է: Եվ այս ամենը վկայում է, որ Ադրբեջանը չի կարող համարվել մեր գործընկեր կամ բարեկամ պետություն», – կարծում է փորձագետը:

ՆԱՏՕ-ի կողմից Ադրբեջանին իր ցանցեր քաշելը հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդումԴիտորդների կարծիքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը ծրագրում է արգելափակել Ռուսաստանի նոր առեւտրային ուղիները դեպի արեւելք եւ այժմ փորձում է Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններում սառեցման ժամանակահատվածն օգտագործել իր շահերի համար, քանի որ Ադրբեջանը գտնվում է ռազմավարական կարեւոր տարածաշրջանում: Կասպից ծովի արեւմտյան ափին գտնվող երկրի միջով անցնում են առեւտրային ուղիներ, որոնց կարեւորությունը Ռուսաստանի համար բարձրացել է դեպի Եվրոպա ուղիղ երթուղիների փակման պատճառով: Խոսքը Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ղազախստանի տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» առեւտրային ճանապարհի եւ «միջին միջանցքի» լոգիստիկ երթուղիների մասին է, որոնք վերջերս բուռն զարգացում են ապրում:

Ռուսաստանի համար հատկապես կարեւոր է «Հյուսիս – Հարավ» երթուղին։ 2022-ից 2023 թվականներին դրանով բեռնափոխադրումների ընդհանուր ծավալն աճել է 18% - ով՝ 19-ից հասնելով 22,6 միլիոն տոննայի: 2024 թ-ին ցուցանիշն աճել է 19%-ով՝կազմելով 26,9 մլն տոննա: Այս ուղղությամբ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը միայն կաճի՝ հաշվի առնելով երկրի եվրոպական մասում բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը։ Այս առումով չի կարելի չընդունել, որ այդ համատեքստում ՆԱՏՕ-ի հետ Բաքվի ռազմական համագործակցության ակտիվացումն ուղղակի մարտահրավեր է տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական կարեւոր շահերին:

Իսկ չէ որ դեռ բոլորովին վերջերս Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կայուն զարգանում էին: 2024 թ-ի վերջին նախագահ Պուտինն այցելել էր Բաքու, Ալիեւը կոմպլեմենտար հարցազրույցներ էր տալիս ռուս լրագրողներին, որտեղ հայհոյում էր Արեւմուտքին, երկու երկրների կառավարությունները քննարկում էին խոշոր տնտեսական նախագծեր, այդ թվում՝ արդեն հիշատակված «Հյուսիս – Հարավ» տրնսպորտային միջանցքը: Ադրբեջանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը հասել է մոտ 8 մլրդ դոլարիԵրկրում գործում էին ռուսական կապիտալով ավելի քան հազար ձեռնարկություններ։ Ռուսաստանը մտնում էր ադրբեջանական տնտեսության հինգ խոշորագույն ներդրողների մեջ եւ հանդիսանում է Ադրբեջանից նավթային արտադրանքի գլխավոր ներկրողը: Բաքուն տարեկան այդ արտահանումից ստանում է ավելի քան մեկ միլիարդ դոլար: Արդեն ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանը 14 տոկոսով ավելացրել է նման արտադրանքի արտահանումը:

Ակտիվորեն զարգանում էին մշակութային կապերը։ Մերձկասպյան երկրում գործում էր 324 դպրոց՝ ռուսերենով, 26 տեղական համալսարաններում դասավանդումն իրականացվում էր ռուսերենով: Մոտ 8 հազար ադրբեջանցի ուսանողներ կրթություն են ստացել ռուսական բուհերում։ Ադրբեջանից եկածների սփյուռքը շարունակում է մեծացնել իր ներկայությունը ՌԴ-ում՝ վաստակելով միլիարդներ: Ինչ արժեն միայն Արեւելյան Եվրոպայի խոշորագույն «ֆուդ սիթի» եւ «Սադովոդ» շուկաները Մոսկվայում, որոնք պատկանում են ադրբեջանցի օլիգարխներին, խոշոր առեւտրաժամանցային համալիրներ եւ այլն, որոնք առասպելական եկամուտներ են բերում: Ռուսաստանի հետ լավ, բարիդրացիական հարաբերություններ պահպանելը Բաքվին պարզապես ձեռնտու է: Ի՞նչ է պատահել։ Չէ որ միամտություն կլիներ Բաքվի ներկայիս դեմարշները բացատրել Ալիեւի «վրեժխնդրությամբ» «դդրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի հետ դեկտեմբերյան միջադեպի համար: Բացի այդ, ռուսական կողմը ներողություն խնդրեց դրա համար, եւ Ռուսաստանը, ինչպես ի վերջո պարզվեց, ողբերգության մեղավորը չէր:

Ու՞մ է ձեռնտու Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության աճը եւ Բաքվի ցուցադրական նետումը դեպի ՆԱՏՕ։ Իհարկե, առաջին հերթին խոսքը Թուրքիայի մասին է, որը հավակնում է գերիշխող դեր ունենալ ողջ «թյուրքական աշխարհում», բայց որքանո՞վ է դա ձեռնտու Բաքվին։ Ռւսաստանի գիտությունների ակադեմիայի կայքում Ռ.Գուզաերովը գրում է․ «երկրների միջեւ ռազմատեխնիկական փոխգործակցության ծավալն այս պահին ամբողջական պատկեր չի տալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ինտեգրացիոն գործընթացների մասշտաբի մասին, սակայն կարելի է ենթադրել՝ պետությունները կգնան ռազմաքաղաքական միության ստեղծմանը:

Թուրք դաշնակիցները համակարգված կերպով մեծացնում են իրենց ազդեցությունը ադրբեջանական բանակի վրա: Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է բացասաբար ազդել Ադրբեջանի ազգային ինքնության վրա: Թուրքական նախագծերի տրամաբանությունն, ի վերջո, չի ենթադրում «եղբայրական» պետության ինքնիշխանություն, ինչը չեն կարող հաշվի չառնել տեղի էլիտաները։

Երկրորդ՝ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների սառեցումը ձեռնտու է Բրիտանիային՝ Անդրկովկասում եւ Միջին Ասիայում Ռուսաստանի դարավոր մրցակցին: Հիմքեր կան ենթադրելու՝ Լոնդոնը խարդավանքներ է հյուսում նույն Թուրքիայի ձեռքերով, որը վաղուց բրիտանական հետախուզության վստահված անձ է: Հայտնի է՝ ՄԻ 6-ը գլխավորում է Անկարայում նախկին դեսպան, Էրդողանի կոնֆիդենտ եւ պանթուրքիստ Ռիչարդ Մուրը:

Չի բացառվում նաեւ իսրայելական հետախուզության մասնակցությունը, որը շահագրգռված է տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի թուլացմամբ եւ վաղուց Ադրբեջանին օգտագործում է որպես իր շահերի հաղորդիչ:

 Հասկանո՞ւմ են արդյոք Բաքվում, որ խորացնում են անդունդը մեր երկրների միջեւ, ինչն արդյունքում խնդիրներ կառաջացնի հենց Ադրբեջանի համար»։

Պարբերաբար ռուսական փորձագիտական միջավայրում կարելի է լսել ադրբեջանցի միգրանտներին հարվածելու, շուկաները փակելու, արտաքսելու եւ վիզային ռեժիմ սահմանելու կոչեր։ Բայց չէ որ դա ծուղակ է, որի մեջ մեզ գայթակղում են, որպեսզի մենք մեր ձեռքերով օգնենք Բաքվին՝ խորացնելով փոխադարձ գրգռվածությունը, նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը ոչ միայն Անդրկովկասում, այլեւ ողջ հետխորհրդային տարածքում: Ուստի պատասխանը կտրվի Ուկրաինայի մարտադաշտերում։ Երբ Ռուսաստանը հասնի իր առջեւ դրված նպատակներին եւ հաղթի, ապա աշխարհում ողջ աշխարհաքաղքական իրավիճակը կփոխվի։ Եվ նրանք, ովքեր սովոր են հավասարակշռել, առաջին ձեռքից կտեսնեն, թե ինչ աղետ են դարձել Կիեւի համար Արեւմուտքի խորամանկ խողովակի տակ պարերը, եւ վերջնականապես կհասկանան, որ մեր երկրի հետ շատ ավելի ձեռնտու է ընկերություն անելը, քան ի վնաս իրենց՝ թշնամանալը:

 

Վլադիմիր Մալիշեւ 

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի