Փոխարժեքներ
28 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Հունիսի 21-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Սարուխան գյուղում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է 1.5 հարկանի տան պատշգամբը ` 12 մ2 (բարձ. մոտ 1.5 մ): Կան 9 տուժածներ, որոնք տեղափոխվել են Գավառ քաղաքի հիվանդանոց: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի: