|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի բանակցություններ կվարի Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ, որն աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաքում է:
Հնարավոր է, որ առաջիկա հանդիպման ժամանակ Լավրովն ու Պեյչինովիչ-Բուրիչն անդրադառնան նաև միջազգային խնդիրներին, առաջին հերթին՝ Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:
Ռուսաստանի և Եվրախորհրդի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ նույնն է: Կողմերը համոզված են, որ անհրաժեշտ է շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները՝ բանակցային սեղանի շուրջը խաղաղ լուծում գտնելու համար: