Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Թուրքիա կատարած պետական այցելության ընթացքում հանդիպել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ. տեղեկացնում է Asbarez-ը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Նախագահն ու վարչապետը ընդգծել են տնտեսության, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության կարևորությունը: Քննարկվել են նաև երկրների համատեղ ծրագրերը, հատկապես` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը, ապա ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցի կարևորությունը:
Կողմերը նշել են, որ ադրբեջանա-թուրքական կապերը դրական կերպով կազդեն տարածաշրջանային համագործակցության վրա և կնպաստեն Արցախի հակամարտության լուծմանը՝ «պահպանելով Ադրբեջանի հողային ամբողջականությունը»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդպումից հետո Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի հետ ռազմական ոլորտում «համագործակցության խորացման հարցում մեծ ծրագրեր կան»: