|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ռուսաստանից ձեռք բերվելիք Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման գործընթացին:
«Ս-400-ների գործարքն ավարտված է: Ըստ պայմանավորվածության` մատակարարումը պետք է սկսվի հուլիսին: Ռուսաստանը մեզ է ներկայացրել բավականին շահավետ պայմաններ` վճարման պայմանների տեսանկյունից: Ս-400-ներից հետո կընթանան նաև Ս-500-ների վերաբերյալ բանակցությունները, այդ թվում` համատեղ արտադրության մասին»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում haberturk.com կայքը:
Նա նաև հայտարարել է, որ Ս-400-ները նախատեսվածից ավելի շուտ կարող են մատակարարվել:
Թուրքիայի կողմից 4 հատ Ս-400-ների գնումը երկրի վրա կարժենա 2.5 մլրդ ԱՄՆ դոլար: Նախատեսվում էր մատակարարել 2020 թ., սակայն կողմերը պայմանավորվել էին առաջին խմբաքանակը ստանալ այս տարվա հուլիս ամսին: