|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թեհրանը դատապարտում Է Միացյալ Նահանգների կողմից նախօրեին սահմանված նոր պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Նոյեմբերի 19-ին այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Իրանն ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցները դիտում Է որպես (Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ) Թրամփի առավելագույն ճնշման ձախողված քաղաքականության շարունակություն, դատապարտում Է դրանք եւ այդ ճնշումը համարում անօրինական»,- մեջբերում Է նրա խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Իրանի Emennet Pasargad կիբերընկերության եւ դրա վեց աշխատակիցների նկատմամբ՝ Վաշինգտոնի տեսակետով ԱՄՆ-ի՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձի համար։