Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
The Wall Street Journal-ը գրել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման» քաղաքականության ձախողումից հետո Բայդենի վարչակազմը կվերանայի Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությունը՝ մեղմացման ուղղությամբ։
Ֆինանսների նախարարության պաշտոնյաները թերթին հայտնել են, որ Բայդենի վարչակազմը նախատեսում է սահմանափակել ֆինանսատնտեսական պատժամիջոցները` մարտավարական ազդեցությունը մեծացնելու համար, որին վերջին ժամանակներս ապավինում է Միացյալ Նահանգները:
ԱՄՆ գանձապետարանի ներկայացուցիչները հայտնել են, որ պատժամիջոցները կմնան արդյունավետ քաղաքական գործիք, սակայն դրանք պետք է «ճշգրտվեն»:
Շատ օտարերկրյա կառավարություններ, ներառյալ՝ ԱՄՆ դաշնակիցները, Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների կիրառումը վատ քաղաքականություն են համարում: Նույնիսկ Թրամփի կողմնակիցները կասկածի տակ են դրել պատժամիջոցների արդյունավետությունը և մտահոգություն հայտնել Միացյալ Նահանգների համաշխարհային հզորության թուլացման և այլընտրանքային ֆինանսական համակարգերի օգտագործման վերաբերյալ:
Նրանցից ոմանք մատնանշում են Իրանի վրա «առավելագույն» ճնշման քաղաքականության և ուրանի հարստացումը թույլ չտալու ծրագրի ձախողումը, իսկ մյուսները՝ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի առաջնորդներին տապալելու, Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռների փորձարկումը, Ռուսաստանի միջամտությունն ԱՄՆ ընտրություններին թույլ չտալու անկարողությունը:
Բայդենի վարչակազմը հանդես է գալիս Իրանի նկատմամբ Թրամփի կիրառած պարալիզացնող պատժամիջոցներից հրաժարվելու և Իրանին, Աֆղանստանին ու Վենեսուելային հումանիտար արտոնություններ տալու օգտին: