|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.07 |
| EUR | ⚊ | € 421.59 |
| RUB | ⚊ | ₽ 4.9813 |
| GBP | ⚊ | £ 487.1 |
| GEL | ⚊ | ₾ 138.83 |
ԱՄՆ-ն 60 օրով չեղարկել է Իրանի նավթի և նավթամթերքի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ երեկ Շվեյցարիայում ամերիկացիների հետ համաձայնության է եկել պատժամիջոցները չեղարկելու և Լիբանանում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։
Երկուսն էլ նախատեսված էին ԱՄՆ-ի և Իրանի միջև անցյալ շաբաթ ստորագրված հուշագրով։
Ավելի վաղ Իրանը նաև հայտարարել էր, որ կդադարեցնի ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռակա կարգով ստորագրեցին Իրանի և Միացյալ Նահանգների միջև 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը։ Այն հրապարակվել է ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Փաստաթղթը նախատեսում է, որ ԱՄՆ-ն և Իրանը անհապաղ դադարեցնում են ռազմական գործողությունները «բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում»։