Փոխարժեքներ
22 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ «Եվրաեռյակ»-ի երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) այժմ պետք է ընտրեն կամ Իրանի հետ առճակատման, կամ նրա հետ համագործակցության ուղին։
«Նյու Յորք կատարած իմ այցի ընթացքում ես կհանդիպեմ եվրոպացի արտգործնախարարների մեծ մասի հետ։ Հիմա բոլոր կողմերը պետք է որոշեն համագործակցությո՞ւն, թե՞ առճակատում», - ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Նյու Յորք ժամանելուց հետո Արաղչին ասել է Իրանի պետական հեռարձակողին տված հարցազրույցում։
«Եթե (միջուկային ճգնաժամի) լուծում կա, այն միայն դիվանագիտական է։ Հուսով եմ՝ մենք կկարողանանք դրան հասնել առաջիկա օրերին խորհրդակցությունների միջոցով, հակառակ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցները», - հավելել է Արաղչին։ Նա նշել է, որ Իրանը պատրաստ է ճգնաժամը լուծել դիվանագիտական ճանապարհով, այնպիսին, որը կծառայի Իրանի ժողովրդի շահերին և կլուծի Թեհրանի անվտանգության բոլոր մտահոգությունները։