ԱՄՆ Սենատն այսօր սկսում է «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումները։
Ըստ այդմ քննարկվելու է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով սույն ակտին առնչվող հետևյալ օրենսդրական փոփոխությունները․
1) «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հովածի կիրառություն, որով Ադրբեջանը զրկվում է ամերիկյան ռազմական օգնության բոլոր տեսակներից։
2) «Բայրակթար» անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրում՝ այն համատեքստում, որ այդ տեխնոլոգիաների օգտագործումը երրորդ երկրի կողմից արդյո՞ք ամերիկյան օրենսդրության խախտում չէ։
3) Պետդեպարտամենտից և Պաշտպանության դեպարտամենտից համատեղ զեկույցի պահանջ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործումը, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ներգրավումը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ակտիվորեն աշխատում է հնարավորինս մեծ արդյունք ապահովելու համար։
Գևորգ Ղուկասյան
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագետ