|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ. երկուշաբթի հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պաշտպանության նախարարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, անվտանգության և պաշտպանության ոլորտում տարածաշրջանային գործընթացները՝ շեշտը դնելով Սիրիայում տիրող իրավիճակի վրա։
Նշենք, որ հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության տարածումից ժամեր առաջ ռուսները հրթիռակոծել էին թուրքերի և ահաբեկիչների ձեռքում գտնվող սիրիական Իդլիբ քաղաքը: