|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի երկկողմ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Նախարարներն արձանագրել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության բարձր մակարդակը և նախանշել են համագործակցության հետագա ուղիները:
Քննարկվել են նաև Սիրիայում ՌԴ զինված ուժերի կողմից իրականացվող լայնածավալ մարդասիրական գործողությունները: ՀՀ պաշտպանության նախարարը աջակցությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից Սիրիայի բնակչությանը ցուցաբերվող մարդասիրական օգնության ջանքերին:
Հանդիպման արդյունքներով երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման և գնահատման փոխգործակցության մասին» համաձայնագիրը: