Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Իրանի զինված ուժերի հրամանատար Աբդոլրահիմ Մուսավին երկիմաստ նախազգուշացում է արել իր հյուսիսային հարեւան Ադրբեջանին, որը չի հրաժարվում Իրանի սահմանի մոտակայքում` Հայաստանով միջանցք ունենալու մտքից. գրում է իրանական «Ազերիհա» թերթը։
«Նրանք, ովքեր հրավիրում են օտարերկրացիներին՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար, պետք է իմանան, որ այս բռնատիրական և էքսպանսիոնիստ երկրները փորձում են պաշտպանել իրենց շահերը։ Մեր անցյալը ցույց է տվել, որ մենք ագրեսոր չենք։ Մեր բոլոր զորավարժությունները, որ մենք անցկացնում ենք, ուղղված են երկրի պաշտպանությանը։ Բայց թող մեր թշնամիները չսխալվեն։ Նրանք պետք է հասկանան, որ եթե սպառնում են մեր շահերին, մեր պատասխանը չի սահմանափակվի սահմաններով։ Եթե նրանք սպառնում են մեր շահերին, մենք կսպառնանք նրանց շահերին, որտեղ էլ որ նրանք լինեն»,- ասել է բրիգադային գեներալ Մուսավին։
Նա ընդգծել է, որ Իրանը կապահովի տարածաշրջանի երկրների ու իր եղբայրների անվտանգությունը, կպաշտպանի իրեն ու իր ժողովրդին։