Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
Իջևան խոշորացված համայնքի ընտրությունների նախնական արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է ձայների 76 %-ը, ՀՅԴ-ն՝ 24 %-ը։
Հիշեցնենք՝ Փաշինյանի իշխանության հենակետերից մեկը համարվող Իջևան համայնքի ընտրություններին մասնակցում էր ընդամենը երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։
Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի պրոյեկտ-կուսակցություններից և դաշինքներից, ինչպես նաև իրապես ընդդիմադիր այլ ուժերից որևէ մեկը չէր ցանկացել մասնակցություն ունենալ Իջևանի ավագանու ընտրություններին։
Այսպիսով՝ Իջևանի ավագանիում ներկայացված կլինի երկու քաղաքական ուժ՝ՔՊ-ն և ՀՅԴ-ն։
Իշխող ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորում է համայնքապետի պաշտոնակատար, 38-ամյա Արթուր Ճաղարյանը, որը ծնունդով Իջեւանից է։ Նա այդ պաշտոնում է նշանակվել է 2021թ.-ի ապրիլի 8-ին։ Մինչ այդ զբաղեցնում էր Իջեւան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Արթուր Ճաղարյանը ՔՊ կուսակցության անդամ է։
«Քաղաքացիական պայմանագիր»-ն Իջեւանում առաջադրել է ավագանու 56 թեկնածու, նրանցից 19-ը կին է։ ՔՊ-ի ավագանու երկրորդ համարը Իջեւան համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանն է, ցուցակում են նաեւ ավագանու գործող անդամներ, Իջեւան խոշորացված համայնքին մաս կազմող համայնքների ղեկավարներ։ Նրանք են՝ Կիրանց, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Ենոքավան, Խաշթառակ, Ներքին Ծաղկավան, Ազատամուտ, Սարիգյուղ եւ Վազաշեն համայնքների ղեկավարները։
ՀՅԴ-ի ավագանու ցուցակը գլխավորում է 37-ամյա Վահան Ղազումյանը։ Նա ծնունդով Իջեւանից է, 2018-ից` Իջեւան քաղաքի ավագանու անդամ, անհատ ձեռներեց։ Ղազումյանը ՀՅԴ անդամ է։
Դաշնակցությունն առաջադրել է ավագանու 14 թեկնածու, որոնցից 5-ը կին է։ Ավագանու թեկնածուների ցանկում են Իջեւանի ավագանու գործող անդամներ, կրթական եւ բանկային ոլորտի աշխատողներ, անհատ ձեռներեցներ։
Տես նաև՝ Անվտանգային հարցերն այստեղ ավելի բարդ են, քան թե Սյունիքում. իջեւանցիները` խնդիրների մասին: