կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-13 14:21
Առանց Կատեգորիա

Քանաքեռցի Տույի և Տյուշ Արտուշի սպանության գործով դատարան են տեղափոխվում վերջինիս որդիները

Քանաքեռցի Տույի և Տյուշ Արտուշի սպանության գործով դատարան են տեղափոխվում վերջինիս որդիները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի որոշմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ միջնորդություն են ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Քանաքեռ 16 փողոցի 3 բնակչի նկատմամբ։

Նշված անձինք կասկածվում են նոյեմբերի 11-ին Քանաքեռ 16 փողոցի 16 տանը հրազենի գործադրմամբ 4 անձի սպանելու մեջ։  Սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույն էր, իսկ մյուսը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տյուշ Արտուշը։  Դատարան տեղափոխվողները վերջինիս որդիներն են։