Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ հետաձգվեց Քանաքեռցի Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի գործով դատական նիստը: Նշենք, որ այսօր պաշտպանական ճառով պետք է հանդես գար պաշտպանական կողմը, սակայն Ղազարյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն այսօր մասնակցում էր Պերմյակովի գործով փորձաքննությանը, իսկ մյուս պաշտպանը ծանրաբեռնված էր այլ դատական նիստով:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Վահե Ասատրյանը Ղազարյանի համար պահանջել էր 1 տարի 6 ամիս ազատազրկում: Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով` հրազեն հանդիսացող «Վիկինգ» մոդելի 9 մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 17 փամփուշտ ձեռք բերելու և կրելու համար, դրանք նրա մոտ հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ: Քրեական հեղինակություն Տույը կալանավորվել է հուլիսի 13-ին եւ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում: