կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-28 15:07
Իրավական

Տույի գործով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Տույի գործով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ Արթուր Ղազարյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Ա.Ղազարյանին հուլիսի 13-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորումը: 2015թ. հուլիսի 27-ին որոշում է կայացվել սույն քրեական գործի նյութերով անհայտ անձի կողմից Ա.Ղազարյանին ապօրինի հրազեն ու ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նոր քրեական գործ հարուցելու և առանձին վարույթ առանձնացնելու մասին:

Ղազարյանի մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն: Անջատված մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: