Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր՝ հուլիսի 11-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական բաժնի ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Հրանտ Անանյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է ՀՀ քր-օրի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատավոր Արմեն Բեկթաշյանը դռնփակ դատական նիստը անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը և Հ. Անանյանը տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:
Դատավորը մերժեց նրա փաստաբանի Ռաֆայել Ամիրխանյանի գրավի միջնորդությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Հ. Անանյանը նախկինում եղել է դատապարտված ավազակային հարձակում կատարելու համար և ընդամենը 5 ամիս առաջ է ազատվել: