| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:
«Մեղմ ասած, չհաջողված հարցազրույց։ Էլ չասեմ, որ դատարանի վաղվա նիստից առաջ՝ նաև անպատեհ։ 0038֊ի մասով՝ ոչ համոզիչ։ Անձեռնմխելիության իրավունքի խախտման բացատրություններն էլ՝ տապալված։
Դե Wikileaks -ի արտահոսքի հիման վրա Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն էլ, որպես փաստ ՝ զավեշտ։
Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է։
Աստված լուսավորի Մարտի 1֊ի զոհերի հոգիներն ու պահահապան լինի մեր Հայրենիքին»,- գրել է Արմեն Աշոտյանը:
/Yerkir.am/- Նշենք, որ ՀՔԾ պետը Հանրային հեռուստաընկերության եթերում քիչ առաջ հայտարարեց, որ Քոչարյանն, իր կարծիքով, պետք է մնա կալանքի տակ: Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ վաղը Վերաքննիչ դատարանը քննելու է Քոչարյանին՝ կալանքի տակ պահելու որոշումը: