Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սերժ Սարգսյանը արտահերթ նախագահական ընտրությունների չի գնա. «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` երկյուղելով, սակայն, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության արդյունքում հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Նա հավելել է, որ Դաշնակցությունը որեւէ ընտրության դեմ չէ, բայց նպատակահարմար չի համարում «ընտրության անպատեհ առաջաձգումը»:
«Ուժերի պատրաստվածության հարց կա: Օրինակ` հանկարծ որոշվի, որ երկու ամսից ընտրություններ են լինելու: Դա կնշանակի հանկարծկիի բերել ողջ քաղաքական դաշտը եւ այն ուժերին, որ ավելի մեծ հնարավորություն ունեն անակնկալ ընտրություններ անցկացնելու, իսկ այս պարագայում դրանք իշխանական ուժերն են, մյուսների համեմատությամբ կհայտնվեն առավել շահեկան դիրքերում»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ «եթե երկխոսության արդյունքը լինեն առաջաձգված ընտրությունները, ապա կհամարեմ, որ այդ երկխոսությունն իսկապես դավադրություն էր` ուղղված ժողովրդի դեմ»: