Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է, որ ռուս վարձկաններ կարող են տեղակայվել Մալիում․ ըստ Interfax-ի՝ երեքշաբթի ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը շաբաթվա վերջին Մալի և Նիգեր կատարած այցից հետո։
«Ես մեր խոր մտահոգությունն էի հայտնել այն կապակցությամբ, որ ռուս վարձկաններ կարող են տեղակայվել Մալիում: Նրանց ներկայությունը կարող է հարված լինել տարածաշրջանում և աֆրիկյան Սահել շրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասվում է դիվանագետի հայտարարության մեջ, որը տեղադրված է ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության կայքում։
Ամերիկացի դիվանագետն այս հայտարարությունն արել է Նիգերիայի նախագահ Մուհամադ Բազումի հետ բանակցություններից հետո։
«Ռուս վարձկանների ցանկացած գործողություն տարածաշրջանում, ամենայն հավանականությամբ, կվատթարացնի անվտանգության իրավիճակը: Մենք հուսով ենք, որ Նիգերը կհամագործակցի մեզ հետ մեր ընդհանուր նպատակին հասնելու համար՝ հակազդել ահաբեկչությանը, բռնությանը և ծայրահեղականությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Սահելն ընդարձակ շրջան է՝ մոտ 100 միլիոն բնակչությամբ, որի տարածքում են գտնվում հինգ երկրներ՝ Բուրկինա Ֆասոն, Մավրիտանիան, Մալին, Նիգերը և Չադը։
Հոկտեմբերի սկզբին ֆրանսիացի զինվորականները հայտարարեցին, որ Մալիում ռուսական մասնավոր ռազմական ընկերությունների ներկայության նշաններ չեն տեսնում:
Վերջին ամիսներին արևմտյան երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել հաղորդագրությունների առնչությամբ, ըստ որոնց՝ Մալիի իշխանությունները կարող են պայմանավորվել իրենց տարածքում ռուսական մասնավոր «Վագներ»-ից վարձկանների տեղակայման շուրջ։