կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 16:59
Տարածաշրջան

Թուրքիան պատրաստ է ավելացնել իր ներկայությունը Աֆրիկայում. Չավուշօղլու

Թուրքիան պատրաստ է ավելացնել իր ներկայությունը Աֆրիկայում. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի դիվանագիտական ներկայությունը կավելանա ամբողջ Աֆրիկայում:

Չավուշօղլուն այս մեկնաբանությունն արել է Աֆրիկայի տարածաշրջանային «Ստամբուլից Դոհա. դեպի նոր գործընկերության տասնամյակ՝ ամենաքիչ զարգացած երկրների համար» խորհրդակցության ժամանակ, որն անցկացվում է ՄԱԿ-ի ամենաքիչ զարգացած երկրների 5-րդ կոնֆերանսի շրջանակներում։

«Աֆրիկյան մայրցամաքը, որտեղ կան 33 ամենաքիչ զարգացած երկրներ, ուժեղ առաջնորդության և աջակցության կարիք ունի զարգացման գործընկերների կողմից»,- ասել է Չավուշօղլուն՝ շեշտելով COVID-19 համաճարակի ֆոնին Աֆրիկային աջակցությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը:

Հոդվածում նշվում է, որ Աֆրիկայում Թուրքիայի ներկայությունը կայուն աճել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք: 2002 թվականից ի վեր դեսպանությունների թիվը 12-ից հասել է 42-ի, իսկ առևտրի ընդհանուր ծավալը 2019 թվականի դրությամբ կազմել է 26,2 միլիարդ դոլար: Թուրքիան նաև օգնություն է տրամադրել աֆրիկյան մի շարք երկրներ COVID-19 դիմակներով և այլ պաշտպանական միջոցներով: