Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի՞նչ իրավունք ունի ՀՀ բնակչության ընդամենը մի մասից ընտրված Նիկոլը իր նիկոլականերով հայ ժողովրդի բախտը լուծելու, առավել ևս, որ հիմա վտանգի տակ է դրված ողջ հայ ժողովրդի գոյությունը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺԴ կուսակցության նախագահ, ԱԺ 1-3-րդ գումարումների պատգամավոր Արշակ Սադոյանը Քաղաքացիական խորհրդի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ։
«Ահավոր վատ մտահոգություններ ունեմ ստեղծված իրավիճակի մասին, որովհետև բավական չեն այս խայտառակ պարտություննն ու ծանր կորուստները, դրանից հետո ակնհայտ է, որ Հայաստանը կամաց-կամաց դառնում է կիսագաղութային մի խղճուկ պետություն։ Եվ շատ ցավալի է, որ շատերը քաղաքական գործիչներից նույնպես չեն հասկանում, որ մոտ 15 միլիարդ դոլարի այն կորուստները, որ կրեցինք այս պատերազմում, ով էլ գա իշխանության, մեկ է չի կարողանալու այս խղճուկ, սակավաթիվ բնակչությամբ, թույլ տնտեսությամբ երկրում այդքան միջոցներ հայթայթել, իսկ օտարներից կախվածությունը պարզ է, թե ինչի է բերում»,-ասաց Արշակ Սադոյանը։
Այս պայմաններում, նրա համոզմամբ, մեր միակ ելքն այն է, որ կարողանանք աշխարհի 10 միլիոն հայությամբ համախմբված, 21-րդ դարի հնարավորություններն օգտագործելով, ձևավորել ազգ-կազմակերպություն՝ մայրաքաղաք Հայաստան պետությամբ, որը որպես ամբողջություն, որպես նպատակային գործունեության սուբյեկտ, ունենալով պետության որոշակի գործառույթներ, կկարողանա այս երկիրն է՛լ, հայ ժողովրդին է՛լ դուրս բերել այս վիճակից։
Նշենք, որ Քաղաքացիական խորհուրդը բողոքի երթ է կազմակերպել Գարեգին Նժդեհի արձանից մինչև «Եռաբլուր» պանթեոն։ Ակցիայի ժամանակ պատռեցին անցյալ տարի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը որպես «սև թուղթ», որից հետո նամակներ հանձնեցին կառավարությանը, ապա գնացին Գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու, որովհետև համարում են, որ Փաշինյանը կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրել է ապօրինի՝ առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու։ Երթն ավարտվելու է «Եռաբլուր» պանթեոնում՝ զոհվածների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելով և մոմավառությամբ Հանրապետության հրապարակում։
Մանրամասն՝ տեսանյութում․