կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-08 13:07
Հասարակություն

Եթե թևեր ի հայտ գան, ես դրանք կկտրեմ, ով նման գայթակղություն ունի, թող բախտը փորձի. Փաշինյան

Եթե թևեր ի հայտ գան, ես դրանք կկտրեմ, ով նման գայթակղություն ունի, թող բախտը փորձի. Փաշինյան

Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է լինել ՀՀ վարչապետ և այդ իշխանության ներսում թևեր լինեն. պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանի գործով իշխանության մեջ տարբեր թևեր կան, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մեկամյա վարչապետությանը նվիրված մամուլի ասուլիսում:

«Եթե թևեր ի հայտ գան, ես դրանք կկտրեմ, ոչ թե այն բանի համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ` քանի որ այդպես է օրենքը, տրամաբանությունը: Գործն այդ թևերը կտրելուն չի էլ հասնի, քանի որ սաղմնային վիճակում կչորանան դրանք։ Ով նման գայթակղություն ունի, թող բախտը փորձի»,– հոխորտաց նա։