|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր կեսօրին Դուբլինում ԱՄՆ դեսպանատան առջեւ զավեշտալի դեպք է գրանցվել. պաշտոնական այցով Իռլանդիայում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավտոմեքենան դեսպանատան դարպասների մոտ խափանվել է:
8 տոննա կշռող զրահապատ «Կադիլակը» տեխնիկական պատճառներով չի կարողացել առաջ շարժվել:
Դեսպանատան առջեւ հավաքվածները բջջային հեռախոսներով նկարահանել են կատարվածը: Նրանցից մեկն էլ, հավանորեն, տեսանյութը տեղադրել է youtube-ում:
Փաստորեն, Օբամայի բախտը Իռլանդիայում չի բերում. մեկ իսլանդական հրաբուխ է ժայթքում, որի պատճառով նա ստիպված է ավելի շուտ լքել Իռլանդիան, մեկ էլ` մեքենան է խափանվում:
Տեսանյութը` այստեղ: