կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-06 11:31
Քաղաքական

Ախուրյանը դարձնել հյուրընկալ և ՀՀ լավագույն համայնքներից մեկը. համայնքապետի պաշտոնի թեկնածու

Ախուրյանը դարձնել հյուրընկալ և ՀՀ լավագույն համայնքներից մեկը. համայնքապետի պաշտոնի թեկնածու

Արծրուն Իգիթյանը տեղեկացնում է, որ 2021 թ դեկտեմբերի 5-ին կայանալիք՝ Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու է «Ախուրյան» դաշինքի համամասնական ցուցակը: Ստորև ներկայացնում ենք թեկնածուի հայտարարությունը։

 

Հարգելի՛ հայրենակիցներ 

2021 դեկտեմբերի 5-ին կայանալիք` Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին ես՝ Արծրունի Ներսեսի Իգիթյանս, գլխավորելու եմ «Ախուրյան» դաշինքի համամասնական ցուցակը: 

Նկատի ունենալով երկարամյա բեղուն աշխատանքային փորձս և գիտելիքներս, գիտակցելով  պատրաստակամության և պատասխանատվության լրջությունը` համակիրներիս հետ ձեռնամուխ կլինենք Ախուրյան համայնքի բնակավայրերի վերակառուցման, բարգավաճման ու համաչափ զարգացման գործին: 

Հաշվի առնելով համայնքի բնակլիմայական պայմանները, բնակիչների զբաղվածությունը և առանձնահատկությունները` անհրաժեշտ եմ համարում մեծ կարևորություն տալ գյուղատնտեսական, անասնապահական ոլորտներին, համայնքի բնակավայրերի միջև ստեղծել սերտ համագործակցություն, վերականգնել վաղեմի մեր ցանկությունը՝ երկիրն ու համայնքը դարձնել մեր սեփական տունը: 

Այսօրվա մարտահրավերները պարտավորեցնում են մեզ՝ լինել զգոն, ճիշտ օգտագործել մեր մրցակցային առավելությունները, աշխատանքում արդյունք ունենալու համար համախմբել լավագույն կարող ուժերին, աշխատանքներում ընդգրկել բանիմաց ու աշխատասեր երիտասարդների, կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ և լծվել երկրի ու բանակաշինության գործերին: 

Մենք գնում ենք փոփոխությունների, որին հասնելու համար պետք է արագ արդյունքներ արձանագրել սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթական, մշակութային, սպորտային, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ առանցքային ոլորտներում, ներդրումային ծրագրերի  շնորհիվ  համայնքում բազմաթիվ աշխատանքներ իրականացնել: 

Ստանձնելով համայնքի ղեկավարման պարտականությունները, ի բարօրություն Ախուրյան համայնքի, անելու ենք առավելագույնը՝ համայնքը հանրապետությունում օրինակելի դարձնելու համար: Դրան հասնելու համար մենք ունենք  նվիրված ու արհեստավարժ թիմ, կամք, խելացի կառավարում և ծրագրեր: 

Վստահ եմ, որ ձեր անմիջական մասնակցությամբ հնարավորություն կունենանք Ախուրյան համայնքը դարձնելու հյուրընկալ և հանրապետության լավագույն համայնքներից մեկը: