Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լինենք հյուրընկալ եւ հանդուրժող մեր հյուրերի նկատմամբ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը:
Խոսքը նախ վերաբերում է իրանցի զբոսաշրջիկներին, ովքեր այս օրերին նշում են իրենց Ամանորը` Նովրուզը: Նրանց վերաբերյալ Երեւանի ոստիկանապետը նշեց, որ անկարգություններ, խուլիգանության դեպքեր լինում են, բայց բախումները ոչ թե հայաստանցիների, այլ հենց իրար մեջ է լինում. «Փառք Աստծո, այսօր լուրջ միջադեպեր չունենք»:
Պետք է հյուրընկալ լինել նաեւ ռուսների նկատմամբ. վաղը տեղի է ունենալու Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը, մոտ 1500 ռուս երկրպագու է լինելու Երեւանում:
Ն. Նազարյանն ասաց, որ համագործակցում են ՌԴ ոստիկանության հետ. «Իրենք զգուշացնում են իրենց ֆանատների տրամադրությունը նման դեպքերում, կատարած հանցագործությունների տեսակները: Մենք ձեռնարկելու ենք շատ խիստ միջոցներ կարգապահության համար: Ինչպես ասում են` հյուրը` հյուր, կարգապահությունը` կարգապահություն»:
Ոստիկանապետը նշեց նաեւ, որ մարզադաշտ մտնելուց առաջ բոլորը` թե' ռուս, թե' հայ ֆուտբոլասերները, ալկոհոլային թեստ են անցնելու: Եվ հավանական բախումները բացառելու համար ռուս եւ հայ երկրպագուներին տեղավորելու են տարբեր տրիբունաներում: