|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018թ. դեկտեմμերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, Տավուշի մարզում ամենամեծ թվով քվերներն էր ստացել: Սակայն 2021թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին նա չմասնակցեց, կարծես թե Սիփան Փաշինյանը ընդհատակ է անցել:
Իջեւան քաղաքում տեղեկություն էր տարածված, թե Սիփան Փաշինյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը տեղափոխվել է Ուկրաինա, ուր Վիգեն Բադալյանի՝ Վիվառոյի Վիգենի աջակցությամբ բուքմեյքերական ընկերություն է բացել: Այդ գործում նա այնքան է հաջողել, որ նրա ընկերությունը ճանաչվել է Ուկրաինայի լավագույն բուքմեյքերական ընկերությունը:
Հավանաբար նկատի են ունեցել, որ Սիփան Փաշինյանի նորաբաց ընկերությունը ամենամեծ թվով խաղադրույքներն է ընդունել ազարտային խաղերի սիրահարներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում