Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP) մոբիլիզացնում է իր ուժերը՝ ուղարկելով պաշտոնյաներին՝ հանդիպելու հասարակության բոլոր խավերի մարդկանց հետ՝ նախապատրաստվելով 2023 թվականին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին. ասել է կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին:
«Մենք կդիմենք հասարակական կազմակերպություններին, համայնքների ղեկավարներին, գործարարներին և ֆերմերներին՝ լսելու նրանց ասելիքը, պատասխանելու նրանց հարցերին և պատմելու մեր քաղաքականության և նպատակների մասին: Մենք կանգ չենք առնելու մինչև 2023 թվականը Թուրքիայի ապագան կառուցելու և մեր միասնությունն ամրապնդելու ճանապարհին»,- նրա ելույթը նոյեմբերի 2-ին կուսակցության խորհրդարանական խմբի նիստում մեջբերում է Hurriyet-ը։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) և MHP-ն ստեղծել են «Ժողովրդական դաշինք» և մասնակցել նախորդ ընտրություններին ընդդեմ Ազգային դաշինքի, որը ներառում է հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP), «Լավ» կուսակցությունը, Երջանկության կուսակցությունը և Դեմոկրատական կուսակցությունը (DP).
Ելույթում ազգայնականների առաջնորդը նաև քննադատել է ԱՄՆ-ին՝ Անկարայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային համակարգը գնելուց հետո իր դիրքորոշումը փոխելու համար։
«Բայդենի վարչակազմն ակնհայտորեն լավ տրամադրվածություն չունի Թուրքիայի նկատմամբ մի շարք հարցերում իր դիրքորոշման պատճառով, այդ թվում՝ Ռուսաստանից Ս-400-ի ձեռք բերման հարցում: Ս-400-ի խնդիրը մեր ինքնիշխանության շրջանակներում է, և ինչ-որ մեկի անփութությունը այս խնդրում Թուրքիայի ուղեգիծը որոշելու հարցում անպատասխան չի մնա»,- ընդգծել է Բահչելին: