Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուղիղ մեկ ամիս է անցել, սակայն պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին եզրակացություն չկա. դատարանի կողմից փորձաքննություն նշանակելուց հետո լռություն է տիրում: Խոսում, բողոքում են միայն փաստաբանները, որոնք պարբերաբար բարձրաձայնում են, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է, բայց խափանման միջոցը փոխելու համար առողջապահական հանձնաժողովի եզրակացությունն է պետք: Իսկ հանձնաժողով դեռ ստեղծված էլ չէ, թեեւ դատարանն էր որոշում կայացրել դրա անհրաժեշտության վերաբերյալ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մինչ օրս չի արձագանքել:
«Փաստացի մեկ ամիս իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերում, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին ոչ մի կերպ դրան չի արձագանքում: Ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի իշխանություններն ունեն նպատակ պրոֆեսորին ամեն գնով երկար պահել բանտում, ինչը պարզապես իրավական նիհիլիզմի տարր է պարունակում»,- հայտարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նա հորդորում է Առողջապահության նախարարին` հրատապ պատասխանել դատարանի գրությանը եւ բժշկական հանձնաժողով ստեղծել:
«Հակառակ դեպքում պարոն Չարչյանի համար անդառնալի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը Դուք եք կրելու, տիկի՛ն»,- նշել է փաստաբան Ալեքսանյանը:
Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 22-ը:
Աղբյուրը` «Ազգ» շաբաթաթերթ