կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-29 14:07
Հասարակություն

Covid-19 վիրուսն հզոր ախոյան ունի՝ ի դեմս «ARAMAX VICTORY» բուսամիջոցի

Covid-19 վիրուսն հզոր ախոյան ունի՝ ի դեմս «ARAMAX VICTORY» բուսամիջոցի

«ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ» ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ՁԵՌՔԲԵՐՈւՄԸ


Մոլորակի մարդկանց առողջությանն ու կյանքին սպառնացող տարատեսակ վիրուսների ի հայտ գալն ու տարածումը ահագնացող չափեր է ընդունել և նվազման միտումը դեռևս տեսանելի չէ: Իրավիճակի հրամայականն է դառնում հնարավոր բոլոր միջոցներով ընդլայնել մարդկանց իմունիտետի բարձրացման արդյունավետությունը: Գործընթացին իր ծանրակշիռ մասնաբաժինն է բերել «ՍԻԳԱՐՈՆ» ընկերությունների խմբի մեջ մտնող «ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ» ընկերությունը, որի կատարված ծավալուն ներդրումների և Հայաստանի սննդարդյունաբերության և առողջապահության ոլորտների փորձառու մասնագետների համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է մշակել և արտադրության կոչել «ARAMAX VICTORY» բուսական հիմքով կենսաբանական ակտիվ հավելումը: Բուսամիջոցը իմունիտետի հզոր խթանիչ է, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և մեծ արդյունավետությամբ օգնում հաղթահարել Covid-19 և մի շարք այլ վտանգավոր վիրուսներից սկիզբ առնող հիվանդություններ և բորբոքային պրոցեսներ։ «ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ» ընկերության մասնագետների գործուն մասնակցությամբ` հետազոտություններն ու փորձարկումները իրականացվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Զավեն Կարալյանի գլխավորությամբ:

Պատմում է դոկտոր Կարալյանը.

- «ARAMAX»-ի փորձարկումներն իրականացրել ենք մարդու կորոնավիրուսի «Դելտա» շտամի վրա, որով արձանագրվել ենք արդյունավետության բարձր ցուցանիշներ: Հետազոտությունները դասական մոդելի վրա ցույց տվեցին, որ «ARAMAX»-ը  շատ լավ բուժական էֆեկտ ունի  կորոնավիրուսի «Դելտա»  շտամի նկատմամբ։ IN VITRO հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «ARAMAX»-ը վիրուսների լայն շրջանակի նկատմամբ ունի հակավիրուսային մեծ ազդեցություն, որոնց մեջ մտնում են ինչպես ԴՆԹ վիրուսները, օրինակ՝ մարդու սովորական հերպես վիրուսը, այդպես էլ ՌՆԹ վիրուսները, որոնցից են էնցեֆալոմիոկարդիտը, դաբաղի վիրուսը և կորոնավիրուսը։ 

Դրանից հետո սկսել ենք IN VIVO հետազոտությունները դասական մոդելի՝ սիրիական գերմանամկների վրա, որոնք  ցույց տվեցին, որ «ARAMAX»-ը շատ լավ բուժական էֆեկտ ունի կորոնավիրուսի «Դելտա»  շտամի նկատմամբ։ Այս էֆեկտը առաջին հերթին դրսևորվում է վիրուսային թոքաբորբի հետևանքով վնասված թոքերի առողջացմամբ։ Կորոնավիրուսով վարակված համստերիկների մոտ արդեն հինգերորդ օրը թոքերի զգալի մասը ախտահարված էին ինտերսիցիալ բորբոքումով: Մյուս խմբի մոտ, որը ստացել էր նույն դոզայով կորոնավիրուս, բայց ստացել էր նաև «ARAMAX»-ի  բուժում,  թոքերը մաքուր էին: Բացի դրանից` «ARAMAX»-ը  շատ արդյունավետ է կորոնավիրուսի այլ ախտանշանների դեմ, օրիանակ՝ քաշի կորստի։ Վերահսկիչ խումբը, որը չի ընդունել «ARAMAX», շարունակել է նիհարել մեկ շաբաթվա ընթացքում, իսկ այն խումբը, որն ընդունել է,  քաշի փոքր փոփոխություն է ցույց տվել: Բացի դրանից` «ARAMAX»-ի օգտագործման ժամանակ գործնականում չի նկատվել ջերմաստիճանի բարձրացում, որը բնորոշ է հիվանդության առաջին փուլերին:

IN VIVO պայմաններոում «ARAMAX»-ի ազդեցության ուսումնասիրություններ են կատարվել նաև կորոնավիրուսով վարակման ժամանակ իմունային համակարգի պարամետրերի վրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի ժամանակ «ARAMAX»-ի ազդեցության տակ իմունային համակարգի ախտահարումը զգալիորեն նվազում է ՝ գրեթե հասնելով նորմալ վիճակի: Մասնավորապես` արյան լիմֆոիդ պոպուլյացիան արագ վերականգնվում է, չնայած կորոնավիրուսի ժամանակ բնորոշ է լիմֆոպենիան` արյան լիմֆոցիտների մակարդակի կայուն նվազումը: Սա շատ կարևոր է, երբ լիմֆոիդ պոպուլյացիան վերադառնում է նորմայի:

Երկրորդ կարևոր մասը իմունային համակարգի տեսանկյունից այն է, որ նեյտրոֆիլային պոպուլյացիան, որը կորոնավիրուսի ազդեցության տակ շեղվում է ձախ, այսինքն`արյան միջից դուրս են մղվում ոսկրածուծի երիտասարդ ձևերը պերեֆերիկ արյան մեջ, «ARAMAX»-ի ազդեցության տակ  ևս նվազում է։

Եվ վերջինը, որը շատ կարևոր է իմունային համակարգի տեսանկյունից, մոնոցիտային բջիջների պոպուլյացիան նույնպես վերականգնվում է, այսինքն` մոնոցիտների քանակի նվազումը աննշան է դառնում։ Այսպիսով` ես կարող եմ եզրակացնել, որ «ARAMAX»-ն  ունի շատ լավ բուժիչ ազդեցություն Covid-19-ի  «Դելտա»  շտամի IN VIVO մոդելի վրա:

Դոկտոր Կարալյանի համոզմամբ` «ARAMAX»-ի լաբորատոր փորձագիտական արդյունքները ամուր հիմք են` պնդելու, որ հայ մասնագետների բարձրարժեք բացահայտումը անգնահատելի աջակցություն է առողջապահության գլոբալ համակարգին,  և «ARAMAX VICTORY» հեղափոխական բուսամիջոցը կանխարգելման ու ապաքինման առումով կարող է դառնալ կլինիկայում կիրառվող լուրջ դեղամիջոց  Covid-19 -ի, ինչպես նաև տարբեր վիրուսային հիվանդությունների դեպքում:

ՀՀ ԱՆ  Մաշկաբանության ազգային կենտրոնում   ևս իրականացվել են «ARAMAX VICTORY»-ի փորձարկումներ: Կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանի խոսքով` «ARAMAX VICTORY» բուսամիջոցի հետազոտություններ և փորձարկումներ են իրականացվել մի շարք մաշկային հիվանդությունների դեմ ազդեցության տեսանկյունից՝ պսորիազ, էկզեմա, նեյրոդերմիդ՝ արձանագրելով շատ բարձր արդյունավետություն: «ARAMAX»-ը կրճատում է բաց և խոր վերքերի սպիացման ժամկետը, նպաստում երկարատև չապաքինվող վերքերի և թարախային ախտահարումների առողջացմանը:

«ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ» ընկերության փոխնախագահ Արթուր Սարգսյանի հավաստմամբ` «ARAMAX VICTORY»-ի լաբորատոր հետազոտություններն ու փորձարկումները շարունակական են լինելու: Առաջիկայում  նախատեսվում է հետազոտել «ARAMAX»-ի  ազդեցությունը այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են պրոստատիտը, գայմորիտը  և, որ շատ կարևոր է,  ՁԻԱՀ-ը:

«ARAMAX VICTORY»-ի արտադրությունում ներդրվել են GMP և HACCP միջազգային ստանդարտները: Արտադրանքը պետական գրանցում է անցել ԵԱՏՄ երկրներում: Այն շուտով հասանելի կդառնա ԱՄՆ-ում, Ռուսաստանում, ԵՄ-ի մի շարք երկրներում: