| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, ինչպես միշտ, ներկա չէր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նիստին չէր ներկայացել նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը հենց նրանց բացակայության մասին էր: «Ես չեմ հասկանում` Հայաստանում պաշտոնյաների «դեդավշչինա՞» գոյություն ունի»,- հարցրեց նա եւ նշեց, որ երեք տարի շարունակ նույն անձինք բացակայում են բյուջեի քննարկումներից:
Պատգամավորը շեշտեց` երեք տարի այս հարցը բարձրացրել է, ու իրեն միշտ ասել են, որ Տարոն Մարգարյանը, Սուրիկ Խաչատրյանը կարևոր գործեր ունեն: Նա հեգնանքով նշեց. «Հավաքվել ենք ոչ կարևոր գործերի համա՞ր: Ես հիմա շատ կարևոր գործեր ունեմ ու ցավով պետք է լքեմ այս քննարկումը, իսկ եթե Տարոն Մարգարյանն ու Սուրիկ Խաչատրյանը ներկայանան, հեռախոսահամարս ունեք, զանգեք, կգամ»:
Ասելով այս ամենը` Նիկոլ Փաշինյանը լքեց նիստերի սենյակը: